Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ․ փաստաբան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Նարեկ Մանթաշյան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Նարեկ Մանթաշյանը կմնա կալանքի տակ:

Արդարադատությունը մնաց Մարիոթի հյուրանոցում: 
Անկեղծ, կանխտեսելի էր. Նարեկ Մանթաշյանը հո Խաչատուր Սուքիասյանի եղբայրը չէ, որ Կ. Ֆարխոյանը ազատ արձակի, վերաքննիչը կալանավորի Կ. Ֆարխոյանը կրկին ազատ արձակի»,- գրել է Մանթաշյանի փաստաբանը։

Ավելի վաղ, Կոչուբաևը նշել էր, որ տևական ժամանակ է՝ վատացել է Նարեկ Մանթաշյանի առողջական վիճակը:

Հիշեցնենք, որ երեկվա դատական նիստի ընթացքում պատգամավորները անձնական երաշխավորություն էին ներկայացրել՝ «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի կալանքը փոխելու համար: 

--00--ԱԱ

Տեսանյութեր