Ես ցնցվում եմ, թե ինչպիսի ատելության խոսք կա Հայաստանում, օրինակ՝ ԱԺ-ում. ԵՄ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում անհանգստություն է հայտնել Հայաստանում ատելության խոսքի տարածվածության վերաբերյալ։

«Այն, ինչ անհանգստացնում է ինձ հիմա, ատելության խոսքն է այս երկրում։ Ես լսում եմ հիմա որոշակի մեկնաբանություններ, տեսնում եմ որոշակի հրապարակումներ, ես ցնցվում եմ այն լեզվի պատճառով, որն գործածվում է, և այն գործածվում է ինստիտուտներում, հաստատություններում, որտեղ բարեվարքության կանոններ պետք է տիրեն, օրինակ՝ Ազգային ժողովը։

Ես շատ կողմ եմ բարեվարքության կանոններ ներդնելուն, և տեսնում եմ, որ երբ դուք ուրախ չեք, դուք կարող եք գտնել մի մարդու, ում կթիրախավորեք, և դա կարող է լինել վարչապետը, դա կարող է լինել միջազգային հանրությունը․ դա հասնում է մի մակարդակի, որ ես ասում եմ՝ լավ, արդյոք ընդունո՞ւմ եմ այս քննադատությունը, թե՞՝ ո՛չ, քանի որ դա անցնում է կարմիր գիծ»,-ասել է ԵՄ դեսպանը։

--00—ԼՄ