Այս ապագան է Արցախի բնակչությանն առաջարկում ԱՄՆ դեսպանը՝ Ադրբեջանի կազմում. Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

default (4).jpg

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Գառների հրճվանք» է վերնագրել ֆեյսբուքյան գրառումը, որով արձագանքել է  Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «ԱՄՆ դեսպանն ասել է. «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքն առանցքային գործոն է, սակայն այս նպատակին հասնելու համար միակ միջազգայնորեն ճանաչված սկզբունքը չէ, իսկ հակամարտության համապարփակ կարգավորման համատեքստում Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումն իր ապագան որոշելու հարցում»։

Երևանի 3-րդ Մասի բնակչությունն ունի դերակատարում իր ապագան որոշելու հարցում, նույն իրավունքից է օգտվում Շիրակի մարզի Փանիկ գյուղի բնակչությունը։ Սա տեղական ինքնավարության պարզ սահմանումն է։

Այ, այս ապագան է Արցախի բնակչությանն առաջարկում ԱՄՆ դեսպանն Ադրբեջանի կազմում, իսկ գառներին այս խոսքերը ոգևորվել են, որոշ այծերի առաջնորդությամբ, որոնք հասկանում են այս խոսքերի պարզ իմաստը»։

--00--ՀԶ             

 

 

 

 

Տեսանյութեր