Թուրքը մեր վախը բռնել ու իր գործերն ա առաջ բրդում, իսկ մենք իրար միս ենք ուտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

«Ադրբեջանի ԶՈՒ-ն վերականգնման փուլում է, նրանք լարված աշխատում են, վերականգնում են նյութատեխնիկական բազան․ դրա ապացույցներ են լարված զորախաղերը՝ անհատական, ջոկային, վաշտային պատրաստությունները: Վերջերս էլ լուր տարածվեց, որ լուրջ զորավարժանքներ է արել Հադրութի նորաստեղծ բրիգադը։ Դրանք գրոհային ուժեր են, պարապում են կորպուսների հատուկ նշանակության և հարվածային գումարտակները, լեռնային բրիգադները»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Վովա Վարդանովը:

«Թուրքերը մեր վախը բռնել ու իրենց գործերն են առաջ տանում։ Իսկ ի՞նչ ենք անում մենք, իրար միս ենք ուտում, չի կարելի, պատրաստվել է պետք»,-նշել է Վարդանովը:

Մանրամասները՝ տեսանյութում: