Իրազեկման այց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Մոնթե Մելքոնյան վարժարան

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Երեխայի իրավունքների պաշտպանության 2022 թվականի տարեկան ծրագրով նախատեսված միջոցառումների շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարի իրավական հարցերով օգնական Մանե Մարկոսյանը և ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կազմակերպման կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան:

Ինչպես տեղեկացնում են ՊՆ-ից, այցելության նպատակն էր զինծառայողների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ վարժարանի սաների իրազեկվածության բարձրացումը:

Հանդիպման ընթացքում ՊՆ ներկայացուցիչներն անդրադարձել են զինծառայողների իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և ռազմական կրթության գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին:

--00--ԱԱ