27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 57-ամյա հետիոտնին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

նկար

Մայիսի 21-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմանում Կոտայքի մարզի բնակիչը՝ 27-ամյա Գևորգ Գ.-ն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 10 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 57-ամյա Սարգիս Հ.-ին։ Ժամանել են շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որը վիրավորին մինչև թիվ 1 համալսարանական հիվանդանոց  տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, գրում է shamshyan.com-ը:

Տեղում ուժեղացված ծառայութուն են կատարել նույն վաշտի պարեկներ Էդգար Գրիգորյան ու Խաչիկ Հաննեյանը, սակայն հետո պարզվել է, որ վթարը տեղի է ունեցել Կոտայքի մարզի վարչական տարածքում։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։