Աթենքում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի երեկո է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

համ-1.jpg

Աթենքի Կլաֆթմոնոսի հրապարակում, Հունաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո մայիսի 20-ին տեղի է ունեցել Փոքրասիական աղետի և 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված հիշատակի երեկո-համերգ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, միջոցառմանը կոմպոզիտոր Ստեֆանոս Դեկերյանը հույն եւ հայ երաժիշտներից բաղկացած խմբով (Վասյա Զիլու, Մարիա Կանելոպուլու, Օդիսեաս Զաֆիրոպուլոս, Թեո Լազարու, Լեֆտերիս Խավուցաս, Վահան Գալստյան) համերգով ներկայացրել է հայկական ավանդական և նվագախմբային երաժշտության՝ հայկական ռիթմի և մեղեդու տարրերով, ինչպես նաև Զմյուռնիայի ավանդական, բայց նաև հույն կոմպոզիտորների ժամանակակից երգերի հավաքածու:

Հիշատակի երեկոն տեղի է ունեցել 2022 թվականի Գրքի 25-րդ ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում, որը կազմակերպվում է Գրահրատարակիչների ընկերակցության և գրավաճառների համահունական ֆեդերացիայի կողմից և իրականացվում է Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ:

--00--ՀԶ             

 

 

 

 

Տեսանյութեր