Խոշոր վթար Արմավիրի մարզում․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

հասարակական

Այսօր՝ մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում Opel մակնիշի ավտոմեքենան դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։