ՌԴ-ից արտաքսել են ադրբեջանական համայնքի նախկին ղեկավարին․ նրան մեղադրանք է առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Ղարիբ Աղաև

Ռուսաստանի Դաշնությունից արտաքսել են Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի նախկին ղեկավար Ղալիբ Աղաևին։

Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նրա արտաքսելու որոշումը կայացվել է անցյալ տարվա վերջին՝ Մոսկվայի մարզի Խիմկիի քաղաքային դատարանի կողմից։

Ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարը մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու (բնակության) ռեժիմը խախտելու հոդվածով, ինչպես նաեւ փաստաթղթեր չունենալու, կամ այդ փաստաթղթերը կորցրած լինելու եւ համապատասխան մարմիններին այդ մասին չտեղեկացնելու, կամ որոշակի ժամկետի ավարտից հետո Ռուսաստանի Դաշնությունից հեռանալուց խուսափելու հոդվածներով։

--00--ԱԱ