ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
Այսօր՝ մայիսի 21-ին, Ստեփանակերտի Անդրեյ Դմիտրիի Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցում տեղի է ունեցել ռուս ֆիզիկոս, իրավապաշտպան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս և քաղաքական գործիչ, ջրածնային ռումբի համահեղինակ Անդրեյ Սախարովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ արձանի տեղադրումը նվիրված է մեծ գործչի 101-ամյակին: Հեղինակը Գրիգորի Պուտոցկին է, իսկ նախաձեռնության հովանավորը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամը:
Արձանի հանդիսավոր բացման պատիվը տրվել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանին և հեղինակ, քանդակագործ Գրիգորի Պուտոցկուն: Վերջինիս կերտած քանդակները տեղադրված են աշխարհի տարբեր երկրներում:
Միջոցառմանը ներկա էր ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, պաշտոնատար այլ անձինք։
--00--ԱԱ