ՌԴ և ՀՀ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

ՌԴ հետախուզում

Մայիսի 21-ին, ժամը 00.05-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 68-ամյա Արարատ Դ.-ն, որը 2019 թ. հունիսի 4-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի (Մարմնական վնասվածք պատճառելը) մեղադրանքով:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, Արարատ Դ.-ն 2017 թ. նոյեմբերի 13-ից, որպես պարտապան, հետախուզվում էր նաև ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողներին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

--00--ԱԱ

Տեսանյութեր