Թուրքիայում ձերբակալել են Գյուլենի կազմակերպության հետ առնչություն ունեցող 14 կասկածյալի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Թուրքիա Գյուլեն

Հունաստան ապօրինի տեղափոխվելու փորձի ժամանակ ձերբակալվել է 21 անձ, որոնցից 14-ը կասկածվում են Թուրքիայում արգելված` քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ առնչություն ունենալու մեջ։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ–ում ապրող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձին առնչություն ունենալու մեջ։ 

Թուրքիայում խռովություններից հետո կալանավորվել էր ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից ազատվել կամ հեռացվել մոտ 150 հազար պետական ծառայող, այդ թվում զինվորականներ։ Ինքը` Գյուլենը քննադատել էր հեղաշրջման փորձն ու հերքել մեղադրանքները։

--00--ԱԱ

Տեսանյութեր