Թանգարանային գիշեր. Երևանի քաղաքապետ համայնքային թանգարաններ է այցելել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

նկար

Երևանյան թանգարաններում թանգարանային գիշեր է: Համաեվրոպական միջոցառումն այս տարի անցկացվում է «Թանգարանների ուժը» խորագրի ներքո: Արժեքավոր գտածոներ, փաստավավերագրական նյութեր, ցուցանմուշների ռեստավրացիա, թատերական ցուցահանդես: Մասնագիտական տոնը համայնքային թանգարանները նշում են ամենատարբեր ու ինքնատիպ միջոցառումներով:

Բազմաթիվ այցելուների հետ համայնքային թանգարաններ են այցելել նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: