Իշխանությունը համոզում է, որ ԶՈՒ-ի վրա չարժի մեծ գումար դնել, պետք է Բաքվի և Անկարայի հետ բանակցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ կարծիք է հայտնել, որ գործող իշխանությունը փորձում է համոզել, որ ԶՈՒ-ի վրա չարժի մեծ գումար դնել, և դրա փոխարեն պետք է Թուրքիայի և Ադրբեջանի հետ բանակցել:

«ԶՈՒ-ի հետ կապված՝ այսօր գրեթե ունենք զրոյական վիճակ, ու խնդիրը այն չէ, որ ԶՈՒ-ում չունենք զինծառայողներ՝ կլինեն պայմանագրայիններ, սպայական կազմ, ովքեր իրենց բարեխիղճ ծառայությամբ չեն փորձում ստեղծել ավելին: Խնդիրն այն է, որ այն համակարգը, ինչի մեջ մտցված է այս ամենը, ուղղակի որևէ կերպ չի գործում: Առաջնային խնդիրը ձևակերպելն է՝ ինչ անվտանգային համակարգ ենք ունենալու, ինչ պրոցեսներ ենք ձևակերպելու»,-ասել է Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր