Ցավոք, Հայաստան կարող է ընդհանրապես չլինել. այն կբաժանվի Բաքվի և Անկարայի միջև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News

Պարտությունը նոյեմբերի 9-ից հետո ոչ միայն չի դադարել, այլև ավելի խորացել է: Ցավոք, ես կարծում եմ, որ Հայաստանն ընդհանրապես կարող է չլինել այս տարածաշրջանում: Այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Իշխանությունները պարտությունից հետո շարունակում են քանդել բանակը: Ինչ զինվորական գիտեմ կա՛մ դուրս է եկել բանակից, կա՛մ պատրաստվում է դուրս գալ: Դրա փոխարեն Ադրբեջանը ոչ մի վայրկյան չի դադարել ուժեղացնել իր բանակը, ավելացնում է ռազմական բյուջեն», - ասել է նա:

Ըստ Վրթանեսյանի՝ շատ իրատեսական է, որ տարիներ անց Հայաստանը կորցնի պետականությունը, երկիրը բաժանվի Ադրբեջանի և Թուրքիայի միջև:

«Իմ համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը թուրք-ադրբեջանական օկուպացիոն վարչակարգի ներկայացուցիչ է», - հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր