Ավտոերթեր և փակ փողոցներ․ «Դիմադրության» շարժումը կրկին անհնազանդության ակցիաներ է անում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

1

Վաղ առավոտից մեկնարկել են «Դիմադրության» շարժման մասնակիցների անհնազանդության ակցիաները մայրաքաղաքի մի շարք փողոցներում, ավտոերթերը դեպի Երևան։ Ցուցարարները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Երեկոյան՝ ֆեյսբուքյան լայվի ժամանակ, «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ  Իշխան Սաղաթելյանը կոչ էր արել քաղաքացիներին երթևեկել 15 կմ/ժ արագությամբ, դրանով եւս մեկ անգամ  իրենց բողոքի ձայնը բարձրացնելով:

Ուղիղ եթերին կարող եք հետևել ստորև ներկայացվող տեսանյութում։