Վերջին մեկ շաբաթում Երևանում ծնվել է 417, Շիրակի մարզում՝ 48 երեխա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

Նախորդ շաբաթ Երևանում ծնվել է 417 երեխա` 236 տղա, 181 աղջիկ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: 

Վերջին մեկ շաբաթում ծնված երեխաների թվի մասին տեղեկություն է հայտնել նաև Շիրակի մարզպետարանը:

Այսպես, մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում մայիսի 16-22-ը ծնվել է 48 երեխա, նրանցից 26-ը տղա է, 22-ը՝ աղջիկ։

--00--ՀԶ