ՀՀ-ում եղած քաղաքական ուժերից միայն նախկիններն են պայքարում այս ազգակործան ուժի դեմ. Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Снимок-1037.jpg

Նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է.

«Հուսամ ժողովրդի մեծ մասը կարդացել է (իրականում կասկածում եմ) և հասկացել, թե ինչ է նշանակում բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարությունը (կյանքի է կոչվում այն, ինչը վաղուց շատերը զգուշացրել են…):

Առավել տարօրինակ է հատկապես հանրության այն հատվածի պահվածքը, որը և՛ կարդացել է, և՛ ընդունում է աղետի մասշտաբը, բայց ոչինչ չի անում, քանի որ չի սիրում նախկիններին:

Ճակատագրի հեգնանքով էլ, Հայաստանում եղած քաղաքական ուժերից միայն նախկիններն են պայքարում այս ազգակործան ուժի դեմ: Մյուսները (ի դեպ, նոր բան չկա, բոլորն էլ նախկին են) շատ հարմար տեղավորվել են, զբաղված են իշխանությունների հետ հանդիպել/նկարվելով, պաշտոններ ստանալով և տարբեր եթերներով հակապետական վերլուծություններ անելով:

Հ․ Գ․ Որպես օրինակ՝ «վերլուծական գոհարներից» մեկը.

«Բանակցողի փոփոխությունից

էական փոփոխություն տեղի չի ունենա: Օրինակ, 2018-ին Սերժ Սարգսյանի փոփոխությունը գործող (ազգակործան) վարչապետով էական ոչ մի փոփոխություն չբերեց, եթե հաշվի չառնենք պատերազմն ու դրա հետևանքները»:

Այս որակի նոր «պայքարողներ» ունենք»։

--00--ՀԶ