Կիևի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ռուսաստանցի զինվորականին․ Կրեմլն արձագանքել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Վադիմ Շիշմարին

Կիևում 21-ամյա ռուս զինվորականը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ պատերազմի օրենքներն ու ավանդույթները խախտելու մեղադրանքով, որն ուղեկցվել է կանխամտածված սպանությամբ։

Վադիմ Շիշիմարինն առաջին ռուս զինվորականն է, ով Ուկրաինայում դատարանի առջեւ է կանգնել մարտական գործողությունների առնչությամբ, հայտնում է minvalaz-ը։ 

Դատավարության ընթացքում նա ասել է, որ զղջացել է իր արարքի համար։ Երիտասարդ զինվորականի խոսքով՝ ինքը կոչումով ավագի սպառնալիքի տակ կրակել է տղամարդու վրա։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր պատասխանել է Շիշիմարինին օգնելու մասին հարցին.

«Դեռևս չկա մանրամասն տեղեկատվություն, բայց, ըստ էության, մեզ համար, ցավոք սրտի, շատ սահմանափակ է օգնություն ցուցաբերելու հնարավորությունը՝ այնտեղ մեր դիվանագիտական ​​ներկայացուցչության բացակայության պատճառով»:

--00--ԱԱ