Ուկրաինայից Ռումինիա մուտք գործած փախստականների թիվը գերազանցել է մեկ միլիոնը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Ուկրաինա փախստական

Ուկրաինայի ավելի քան մեկ միլիոն քաղաքացի է Ռումինիա մուտք գործել փետրվարի 24-ից ի վեր:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել Է երկրի սահմանապահ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Մեկ օրում սահմանային անցումով ազգային մակարդակով Ռումինիա է մուտք գործել Ուկրաինայի 7903 քաղաքացի: Այդ ճգնաժամի սկսվելուց ի վեր ազգային մակարդակով Ռումինիա է մուտք գործել Ուկրաինայի 1 միլիոն 003 հազար 243 քաղաքացի»,- ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է Ռումինիայի սահմանապահ ոստիկանության կայքում:

--00--ԱԱ