Ձեր արվեստը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան. Դումանյանը՝ Սաթյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

281627271_714157029706269_7478422643489256321_n.jpeg

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը շորհավորական ուղերձ է հղել կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ: 

«Ձեր արվեստն իր անմիջականությամբ և բարձր կատարողականությամբ խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան: Շուրջ հինգ տասնամյակ շարունակվող ազգանվեր գործունեությամբ Դուք նվաճել եք խստապահանջ ունկնդրի սերն ու համակրանքը ոչ միայն հայրենիքում, այլև արտերկրում: Դուք ժամանակակից հայ կոմպոզիտորական արվեստի այն ներկայացուցիչներից եք, ում կյանքն ու գործունեությունը հայ երաժշտարվեստին անմնացորդ նվիրումի փայլուն դրսևորումներից են:

Դուք նաև փայլուն մանկավարժ եք, որն իր ուժն ու եռանդը չի խնայում նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում՝ շարունակելով երիտասարդ արվեստագետներին փոխանցել կուտակած փորձն ու գիտելիքները:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, արևշատություն և ստեղծագործական անսպառ ներշնչումներ»,- ասված է Վահրամ Դումանյանի ուղերձում:

--00--ՀԶ