Անչափահաս ցուցարներին ծեծած ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

անչափահաս ոստիկան

Փատաբան Միքայել Շխիմյանը գրել է․

«Ինչպես որ նշել էինք երկու օր առաջ, հաղորդում էր ներկայացվել հանցագործության վերաբերյալ, կապված  ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից երկու անչափահաս երեխաների ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ։ Քննիչի կողմից տրվել էր դատաբժշկի ուղեգիր, ֆիքսվել էին երեխաների կողմից ստացված մարմնական վնասվածքները։

Եվ ահա այսօր տեղեկացանք, որ մեր անչափահաս վստահորդներին ոստիկանության մետրոպոլիտենի բաժնի աշխատակիցների կողմից ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, այն է՝ <<Խոշտանգումը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, երկու կամ ավելի անչափահաս անձանց նկատմամբ>>։ Նշված արարքը որպես պատիժ է սահմանում բացառապես ազատազրկման ձևով՝ յոթից տասներկու տարի ժամկետով։

Ինչպես որ խոստացել էինք, հետամուտ ենք լինելու որպեսզի մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։

--00--ԱԱ

Տեսանյութեր