ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3930 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News
 

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մայիսի 16-ից 23-ը մարզերում, բացառությամբ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3930 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 15 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 57, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 վարորդ։ 16 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 12-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 62-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով, 4-ը՝ առանց համարանիշերի։ 46 վարորդ տուգանվել են վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

--00--ՀԶ