Չլդրանում «Հայաստան» հիմնադրամն իրականացնում է ջրամատակարարման և դպրոցի վերակառուցման ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Չլդրան Հայաստան հիմնադրամ

Արցախի բարձր լեռնային Չլդրան համայնքում «Հայաստան» համահայկական հիմնադրամն իրականացնում է ջրամատակարարման և դպրոցի վերակառուցման ծրագրեր: Այդ մասին ասված է հիմնադրամի Ֆեյսբուքի էջում։

«Չլդրանի միջնակարգ դպրոցի աշակերտները սիրով են հաճախում դպրոց, դասապրոցեսն ընթանում է արդեն իսկ վերակառուցված և վերանորոգված դասասենյակներում:

Հիմնադրամն այժմ իրականացնում է դպրոցի հավելյալ մասնաշենքի կառուցման աշխատանքները՝ նախատեսված դասասենյակների, սանհանգույցների, բուժկետի և միջոցառումների սրահի համար»,- նշված է գրառման մեջ:

--00--ԱԱ