Քրեական գործ՝ ցուցարարների և լրագրողների դեմ բռնություն կիրառելու մասին ՀՔԱՎ հաղորդման հիման վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

լրագրողներ քրեական գործ

2022 թ․ մայիսի 16-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու մասին ՀՔԱՎ հաղորդման հիման վրա։ 

Այս մասին հայտնում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակից։

ՀՔԱՎ-ը ՀՀ գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել  2022 թ․ մայիսի 2-ին Ոստիկանը բռունցքով հարվածում է ցուցարարի գլխին, Սև համազգեստով ոստիկանը ծեծում է ցուցարարին/ ՊՊԾ պետը հարվածում է օպերատորին, Ինչպես է ոստիկանը հարվածում բերման ենթարկվող քաղաքացիներին, Ոստիկանը հարվածում է ցուցարարին, Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում,  Ոստիկանությունը Խորենացի փողոցից քաղաքացիներին բերման է ենթարկում՝ փորձելով բացել ճանապարհը, Ոստիկանները անհամաչափ և բռնի ուժ կիրառելով՝ խոչընդոտել են լրագրողների և օպերատորների գործունեությունը տեսանյութերի հիման վրա։ Ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ ՀՔԱՎ-ը ներկայացրել է նաև հաջորդող օրերին։ 

--00--ԱԱ