Դավոսում Զելենսկու ելույթից հետո չինական պատվիրակությունը լքել է դահլիճը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

Զելենսկի Դավոս Չինաստան

Դավոսի միջազգային տնտեսական համաժողովում Չինաստանի պատվիրակությունը չի միացել Վլադիմիր Զելենսկու ելույթից հետո հնչած համընդհանուր ծափահարություններին։ 

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ հանրապետական ​​Մայքլ ՄաքՔոլը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

CNN-ի եթերում նա ցուցադրել է լուսանկար, որում երևում է, թե ինչպես են ՉԺՀ-ի ներկայացուցիչները նստած՝ շրջապատված ծափահարող մարդկանցով։

«Հոտնկայս ծափահարում էին բոլորը՝ բացառությամբ Չինաստանի պատվիրակության անդամների։ Իսկ հետո նրանք լքեցին դահլիճը»,- ասել է Մաքքոլը։

Նրա կարծիքով՝ պատվիրակությունը դրանով «հստակ ազդանշան» է ուղարկել, որ «նրանք չեն աջակցում Ուկրաինային, չեն աջակցում Զելենսկիին»։

--00--ԱԱ