Փրկարարները թափված քարերից մաքրել են Երևանի Աթենքի փողոցը. երթևեկությունը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 23, 24News

ю

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 23-ին, ժամը 12։24-ին տեղեկություն է ստացել, որ Երևանի Աթենքի փողոցում տեղի է ունեցել քարաթափում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ թափվել է մոտ 2 խմ քար․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Նշվում է, որ փրկարարները ճանապարհի երթևեկելի հատվածից հեռացրել են քարերը և իրականացրել ընկնելու վտանգ ներկայացնող քարերի հեռացման աշխատանքներ․ երթևեկությունը վերականգնվել է։

--00--ԱՀ