ԱԳ փոխնախարարը հրաժարվեց ասել, որ «Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները ոստիկանների ուղեկցությամբ մուտք գործեցին Արտաքին գործերի նախարարության շենք։

Պատգամավորները հանդիպեցին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանին։ 

Նրանք խնդրեցին, պահանջեցին, որ փոխնախարարը պաշտոնապես հայտարարի, որ Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի լինելու։

Փոխնախարարը հրաժարվեց ասել այդ նախադասությունը։

Նշենք, որ փոխնախարար Սաֆարյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ է։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժման անդամները անհնազանդության ակցիա են իրականացնում և շրջափակել են ԱԳՆ շենքը։

--00--ՀԶ