ԵՄ-ն ողջունում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը. Բորել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

քաղաքական

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների երրորդ եռակողմ հանդիպումը Բրյուսելում։ Ես հուսով եմ, որ կոնկրետ քայլեր կտեսնեմ կայուն խաղաղության դինամիկան պահպանելու համար»։ Այս մասին իր Twitter-ում գրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելը։

Նա ընդգծել է, որ Եվրամիությունը կշարունակի ակտիվորեն աշխատել տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման ջանքերի ուղղությամբ։

--00--ԿԿ