Թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

timthumb.jpg

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 23-ին բաժին է ներկայացել 22-ամյա Կարինե Գ.-ն, որը հունվարի 13-ից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

--00--ՀԶ