ԱԳՆ-ի մոտից 1 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

հասարակական

Արտաքին գործերի նախարարության մոտից 1 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Ըստ նրա՝ անձը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից «Դիմադրություն» շարժումը հավաք էր իրականացնում ԱԳՆ շենքի մոտ։