Քաղաքապետարանի բալանսում գտնվող որևէ շինություն, որտեղ բուժգործունեություն է իրականացվում,չի օտարվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

նկար

Երևանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը գրում է․

«Թույլ չենք տա, որ տարատեսակ անհեթեթությունները  խոչընդոտեն Երևան քաղաքի առողջության պահպանման առաջնային օղակի բարեփոխումներին։

Պաշտոնապես հայտարարում եմ, որ  Երևանի քաղաքապետարանի բալանսում գտնվող որևէ շինություն, որտեղ բուժական գործունեություն է իրականացվում, չի օտարվել:

Տեղեկացնեմ, որ օտարման գործընթացն արվում է հրապարակային՝ ավագանու որոշմամբ»։

--00—ԼՄ