Ռուսական բիզնեսը հարմարվում է փոփոխություններին և նոր պայմաններում նոր կապեր է հաստատում․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Պուտին տնտեսություն

ՌԴ-ն կընդլայնի համագործակցությունը Ռուսաստանով շահագրգիռ պետությունների հետ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տրանսպորտի հարցերով խորհրդակցության ժամանակ։

«Ռուսաստանից հրաժարվելու մի շարք երկրների ցանկությունը ցույց տվեց, թե որքան կարևոր է տրանսպորտային հոսքերի դիվերսիֆիկացումը։ Առաջիկա տարիներին Ռուսաստանի Դաշնությունում անհրաժեշտ է արագացնել ենթակառուցվածքների զարգացումը»,- հայտարարել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով, ռուսական բիզնեսը հարմարվում է փոփոխություններին և նոր պայմաններում նոր կապեր է հաստատում։

Պուտինը հանձնարարել է ապահովել դեպի Սևծովյան հանգստավայրեր մարդատար երկաթուղային տրանսպորտի անհրաժեշտ ծավալը՝ Ռուսաստանի հարավային օդանավակայանների փակման պայմաններում։

--00--ԱԱ