ՊՊԾ պետը տառապում է իրավապահ համակարգում աշխատանքի հետ անհամատեղելի հիվանդությամբ. էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Էդգար Ղազարյան ՊՊԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը հերթական անգամ հայտնվում է սկանդալի կենտրոնում։

Այս մասին ֆեյսբուքում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը.

«Նախ անզեն աչքով ակնհայտ է, որ նա տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը ՀՀ կառավարության կողմից սահմանված ցանկով անհամատեղելի է իրավապահ համակարգում աշխատանքի հետ։ Նրա անհավասարակշիռ պահվածքը, ոչ ստանդարտ իրավիճակներում կողմնորոշվելու ունակության բացակայությունն անհամատեղելի է որևէ ղեկավար պաշտոն զբաղեցնելու հետ։ Նա փաստացի պատկերացնում չունի իր ղեկավարած կառույցի խնդիրների և իր պաշտոնական լիազորությունների մասին, քանզի պետական պահպանության ծառայությունը հասարակական կարգի ապահովմամբ չի զբաղվում։

Պացիենտի ազատ գործողություններն իրենց մեջ հասարակական վտանգ են պարունակում, որոնցից մինչ այժմ փաստացի տուժել են ԱԺ պատգամավորներ, լրագրողներ և սովորական քաղաքացիներ»։

--00--ԱԱ