Վերին Պտղնի գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

նկար

Մայիսի 24-ին՝ ժամը 09։16-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Պտղնի գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան բախվել է ծառին. կա տուժած:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW X5» (վարորդ՝ Է. Օ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տուժած Ս. Օ.-ին (ծնված 1995 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ:

--00—ԼՄ