Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունն ավարտվեց․ որոշումը կհրապարակվի երեկոյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

աննա

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտել է Հայկ Ալումյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունը։ Նշենք, որ քննությունը հիմնականում անցել է դռնփակ ռեժիմով։ 
 
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի այսօր՝ ժամը 17։30-ին։

--00—ԼՄ