Արցախի դրոշը ծածանելու համար Ադրբեջանը բողոքագրեր է ուղարկել միջազգային սպորտային ընկերություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

281914013_524690499356805

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքագրեր է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեին, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային և անդամ երկրներին՝ այն բանի համար, որ Երևանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ հայ երիտասարդները ծածանել են Արցախի դրոշը, գրում է «Փաստինֆո»-ն։

«Մրցությունն անցկացնող երկիրը, առաջնության բացման արարողության ժամանակ սադրիչ գործողություն է թույլ տվել և որպես Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջ՝ ցուցադրվել է չճանաչված, հնարածին կառույցի դրոշը», - ասված է սպորտային կազմակերպություններին հղված նամակում։

--00--ՀԶ