Հրամանատարների հետ ճշգրտվել են մարտական խնդիրների կատարման ընթացքն ու հաջորդականությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

հասարակական

Հրամանատարական կազմի մարտավարական գիտելիքները զարգացնելու նպատակով N զորամիավորումում մայիսի 23-ից 24-ն անցկացվել են շտաբային մարզումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ստորաբաժանումների հրամանատարների հետ ճշգրտվել են մարտական խնդիրների կատարման ընթացքն ու հաջորդականությունը, փոխգործակցության կարգը, առաջադրվել են տարբեր պայմանական խնդիրներ: Ստուգվել են նաև սպաների՝ մարտի ընթացքում մարտական փաստաթղթերի մշակման, նպատակային որոշումների կայացման ունակությունները:

--00--ԿԿ