Վահագն Խաչատուրյանը Էստոնիայի նախագահին հրավիրել է Հայաստան և ստացել փոխադարձ հրավեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

55396.thumb_.jpg

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հետ:

Հանդիպմանը երկու երկրների նախագահներն անդրադարձել են փոխշահավետ համագործակցության ընդլայնման հնարավորություններին, տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացմանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ընդգծելով երկու երկրների միջև բարձր մակարդակով փոխայցելությունների կարևորությունը, իր գործընկերոջը հրավիրել է Հայաստան և Ալար Կարիսի կողմից ստացել փոխադարձ հրավեր:

--00--ՀԶ