Գուտերեշը հայտնել է նոր սառը պատերազմի սպառնալիքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Գուտերեշ սառը պատերազմ

Աշխարհը կանգնած է նոր «միջուկային հետքով» նոր սառը պատերազմի և ծայրահեղ ազգայնականության պայթյունավտանգ աճի սպառնալիքի առջև: 

Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով Սեթոն Հոլլ համալսարանի (Նյու Ջերսի) շրջանավարտների առջև, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Աշխարհին սպառնացող աննախադեպ սպառնալիքների թվում Գուտերեշը նշել է կլիմայի փոփոխությունը, աճող սոցիալական անհավասարությունը, սովի և հիվանդությունների տարածումը: 

Նա հատուկ անդրադարձել է ուկրաինական հակամարտությանը, որը, նրա խոսքերով, «մեծ տառապանք, ավերածություններ և մահ է պատճառում»։

--00--ԱԱ