Փաշինյանն ուզում է դիկտատոր դառնալ. ո՞ւմ միանամ, միայն Ֆրանսիայի հրապարակում են պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Փաշինյանն ուզում է դիկտատոր դառնալ. ո՞ւմ միանամ, միայն Ֆրանսիայի հրապարակում են պայքարում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց սպորտի վաստակավոր գործիչ, պ․գ․թ Արսեն Ջուլֆալակյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ երեք նախագահների օրոք մենք հաղթանակներ ենք գրանցել, իսկ Փաշինյանն ամեն ինչ կորցրեց։ 

Ըմբշամարտիկը նշեց, որ պատրաստ է միանալ ցանկացածին, ով կպայքարի ազգակործան իշխանության դեմ։ 

Ջուլֆալակյանը հավելեց, որ հիմա էլ կա համակարգային կոռուպցիա, հին օլիգարխները վերակենդանացել են, հատկապես՝ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կողմնակիցը։ 

Նա նաև ավելացրեց, որ ԱԳՆ-ն չկա, Արարատ Միրզոյանի աշխատանքը չի երևում, բայց հակապետական գործունեությամբ աչքի է ընկնում ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։