Տեսա՞ք էդ խղճուկ պաշտոնյաներին, իրե՞նք պետք է բանակցեն Ադրբեջանի հետ. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

Բոլոր էն պետական հաստատությունները, որոնք չեն սպասարկում Հայաստանի ու Արցախի շահերը, իրենց գործունեությունը պետք է խաթարվի։

Այս մասին Ֆրանսիայի հրապարակում Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությունը ներկայացնող պատգամավորների այսօրվա այցին ՀՀ ԱԳՆ շենք, Սաղաթելյանն ասաց․

«Ուզում էինք տեսնել, կա՞ էս շենքում մի պաշտոնյա, որ ունենա էդ հայրենասիրությունն ու տղամարդկությունն ու ասի Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Դուք տեսա՞ք էդ խղճուկ պաշտոնյաններին, դրա՞նք պետք է պաշտպանեն ձեր շահերը, բանակցեն Ադրբեջանի հետ ու զբաղվեն սահմանազատման աշխատանքով»։

--00--ԱԱ