Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվը հասել է 71-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 24, 24News

․

Մեծ Բրիտանիայում կապիկի ծաղիկով  վարակվելու դեպքերի թիվը հասել է 71-ի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի առողջապահության գործակալության (UKHSA) հաղորդագրությանը:

Գերատեսչության տվյալներով ՝ Անգլիայում կապիկի ծաղիկի վարակի ևս 14 դեպք է հայտնաբերվել։

«Արդյունքում՝ Անգլիայում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը մայիսի 23-ի դրությամբ հասել է 70-ի։ Շոտլանդիայի հանրային առողջապահության ծառայությունը հաստատել է, որ հայտնաբերվել է կապիկի ծաղիկ վարակի մեկ դեպք, ինչի արդյունքում Մեծ Բրիտանիայում հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 71 – ի», - նշվում է գերատեսչության հաղորդագրությունում:

Ընդ որում` մայիսի 23-ի դրությամբ ոչ Ուելսում, ոչ Հյուսիսային Իռլանդիայում առայժմ հիվանդության ոչ մի դեպք չի հայտնաբերվել:

Չնայած հիվանդության նոր դեպքերի հայտնաբերմանը, Մեծ Բրիտանիայի բնակչության համար ռիսկը մնում է ցածր, նշել են UKHSA-ում:

--00--ԱՀ