Էլի սխալ ենք հասկացել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

․

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավորները երեկ մեզ հետ մասնավոր զրույցներում պնդում էին, թե Շառլ Միշելի հայտարարությունն Արցախի մասով՝ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն» ապահովելու հետ կապված, սխալ է թարգմանվել։

Դրա արդյունքում է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը հրաժարվում է Արցախի կարգավիճակից։ Մեր հարցին՝ այդ դեպքում կառավարությունն ինչո՞ւ չի շտապում հերքել կամ խմբագրել Միշելի հայտարարությունը, ՔՊ-ականները չկարողացան պատասխանել։

Ասացին միայն, որ, ըստ ամենայնի, ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը կհայտարարի այդ մասին։ Ի դեպ, երեկ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը թեթեւակի «անոնսեց»՝ ճեպազրույցի ժամանակ ասելով, թե «Արցախի կարգավիճակի հարցը թողնված է անորոշ ապագային»։ Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը որոշել է կրկին «կրուտիտներով» լիցքաթափել երկրում իրավիճակը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ