Իսակովի պողոտայում «Mercedes-Benz S500»-ը բախվել է կայանված «BMW 3»-ին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

նկար

Մայիսի 25-ին՝ ժամը 00:16-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դիջիթեյն» ընկերության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz S500» (վարորդ՝ Ե․ Դ․, ծնված 1963 թ.) մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «BMW 3» (վարորդ՝ Ն․ Ա․) մակնիշի ավտոմեքենային։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ուղևորներ Ռ․ Ս․-ին (ծնված 1969 թ.) և Գ․ Դ․-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:

--00—ԼՄ