Սյունիքում ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 39-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

0dc517505a25755038dff9f7aeaae521.jpg

Այսօր՝ մայիսի 25-ին, «Կապան» բժշկական կենտրոնում մահացել է 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել մայիսի 23-ին՝ Սյունիքի մարզում խոշոր ավտովթարի ենթարկվելուց հետո։ Նրան ծայրահեղ ծանր վիճակում ավտոմեքենայից դուրս էին բերել հրշեջ-փրկարարները։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 23-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում 39-ամյա Անդրանիկ Վարդանյանը Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 20 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում իր կողմից վարած Scania մակնիշի կցորդիչով բեռնատարով դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։ 

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից դուրս էին բերել հրշեջ-փրկարարները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էր «Քաջարան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նրան տեղափոխել էին Կապանի բժշկական կենտրոն։

--00--ՀԶ