ԱԺ պատգամավորը դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է բողոքի ակցիաներին իրավունքների խախտումներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

281754739_484095046843974_8251319597350030081_n.thumb_.jpg

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հրավերով հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպանների հետ։

Հանդիպման ընթացքում ընդդիմադիր պատգամավորը բարձրաձայնել է խաղաղ բողոքի ակցիաների իրականացման ողջ ընթացքում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող խնդրահարույց հարցեր, այդ թվում`

- ՀՀ ոստիկանական ուժերի կողմից գործադրվող անհամաչափ ուժը՝ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ,

- լրագրողների նկատմամբ գործադրվող բռնությունների դեպքերը,

- պատգամավորների բերման ենթարկման և անձեռնմխելիության խախտմանն առնչվող հարցեր։

Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։

--00--ՀԶ