Իրանի խորհրդարանի նախագահ են վերընտրել Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

1084127.jpg

Թեհրանից պատգամավոր Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը վերընտրվել է Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահի պաշտոնում: Մայիսի 25-ին այդ մասին հաղորդել է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: IRIB-ի տվյալներով՝ Ղալիբաֆի օգտին քվեարկել է խորհրդարանի 194 անդամ:

Նրա մերձակա հետապնդող Մորթեզա Աղա Թեհրանին ստացել է 53 քվե: Ղալիբաֆն առաջին անգամ որպես օրենսդիր մարմնի ղեկավար է ընտրվել 2020 թվականի մայիսի վերջին: Մինչ այդ նա մայրաքաղաքում քվեարկության առաջատր է դարձել 2020 թվականի փետրվարին կայացած խորհրդարանական ընտրություններում՝ հավաքելով 1,2 միլիոն ձայն: 11-րդ գումարման Մեջլիսը պաշտոնապես աշխատանքն սկսել է 2020 թվականի մայիսի 27-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

--00--ՀԶ