ՊԵԿ-ի ծառայողական մեքենաների քանակը 45-ով կրճատվեց

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News

Thumbnail

Պետական եկամուտների կոմիտեի հաշվեկշռում հեղած ավտոմեքենաներ քանակը կրճատվեց 45-ով։ Այդ մասին կառավարությունը որոշում է կայացրել այսօր՝ փետրվարի 15-ին, հերթական նիստի ժամանակ։

Նպատակը ծառայողական ավտոմեքենաների համար կատարվող ծախսերը կրճատելն է և ՊԵԿ-ին պետական բյուջեից հատկացվող գումարների ծախսման ուղղություններն օպտիմալացնելը։