Red Wings ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

հասարակական

Red Wings ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկելու է Վոլգոգրադ-Երևան-Վոլգոգրադ երթուղով չվերթերը, հայտնում են ««Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար կարող եք այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

--00--ԿԿ